Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 10:00 22-06-2025

Սամվել Կարապետյանը պետությանը չի սպառնում․ միակ սպառնացողը մեր թրքահպատակ վարչապետն է․ հարցում

«Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, մենք մեր ձևով կմասնակցենք էդ ամեն ինչին»,- այս մասին օրեր առաջ հայտարարեց գործարար Սամվել Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը պնդում է` ինքը եկեղեցու կողքին է։

«Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց եկեղեցու հազարամյակների պատմությունը, հարձակվել է եկեղեցու վրա, ժողովրդի վրա։ Ես միշտ եղել են հայոց եկեղեցու կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն»,- news.am-ի հետ զրույցում ասաց «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայ գործարարների ասոցիացիայի նախագահը` խոսելով ՀՀ իշխանությունների` եկեղեցու և կաթողիկոսի ու այլ հոգևորականների վրա հարձակումների մասին։

Oragir.News-ը շրջեց մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղեց․ «Սամվել Կարապետյանն այս խոսքերով սպառնո՞ւմ է պետությանը»։

Հարցվածներից գրեթե բոլորը դրական կարծիք հայտնեցին գործարարի մասին։ Քաղաքացիները պնդում են՝ դա սպառնալիք չէ։

«Ոչ, իհարկե ոչ։ Նա պետությանը չի սպառնում։ Միակ մարդը, ով սպառնում է պետությանը մեր թրքահպատակ վարչապետն է»,- պատասխանեց նրանցից մեկը։

Մի տղամարդու կարծիքով էլ՝ գործարարը պետք է զբաղվի միայն իր ոլորտով։

«Շատ վիրավորված եմ շոուբիզնեսի երգիչներից։ Ինչո՞ւ նեղ պահին նրանք Սամվել Կարապետյանին մենակ թողեցին»,- նկատեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը