copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:08 21-06-2025

Իշխանությունները փորձում են վախի մթնոլորտ ստեղծել. շարժման անդամ

Երեկ, կեսօրին Երևանում և մարզերում «Սրբազան պայքար» շարժման 40 մասնակից է ձեռբակալվել։ Oragir.News-ի հետ զրույցում շարժման անդամ Լիդա Մանթանշյանը ասաց, որ բոլոր քաղաքացիներն արդեն ազատ են արձակվել։

«Նրանց պահել են մինչև երեկո, այնուհետև ազատ են արձակել։ Ըստ մեր տեղեկությունների՝ իրավապահները փորձել են վախի մթնոլորտ ստեղծել, հորդորելով զերծ մնալ որևէ քայլից և հետ կանգնել հետագա պայքարից։ Նման մոտեցում, ըստ տարբեր համայնքներից ստացված տվյալների՝ կիրառվել է Հայաստանի գրեթե ամբողջ տարածքում»,-նշեց նա։

«Սրբազան պայքար» շարժման Telegram-ալիքում արված գրառման մեջ նշված է, որ նրանց գնահատմամբ սա պայմանավորված է Թուրքիայում տեղի ունեցող Փաշինյան-Էրդողան հանդիպմամբ, որտեղ, հավանաբար, նոր դավադրական ծրագրեր են հյուսվում մեր պետության և ժողովրդի նկատմամբ։

Լիդա Մանթաշյանի խոսքով՝ իրավապահները որևէ հստակ հիմնավորում չեն ներկայացրել։ Ներքին գործերի նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որում նշված է, թե կանխատեսվող որոշ գործողությունների պատրաստակամության պատճառով են քաղաքացիներին բերման ենթարկել։ Շարժման մասնակցի կարծիքով՝ այս գործողությունները կապված են վարչապետի՝ Թուրքիա կատարած այցի հետ։ Հավանաբար այնտեղ որոշումներ են կայացվել կամ տվյալ պատկերները տեսնելով ենթադրել են, որ Հայաստանում կարող են ի հայտ գալ դիմադրության օջախներ, և փորձել են կանխարգելիչ գործողություններով «վնասազերծել» հնարավոր դիմադրող խմբերին։

Հարցին, թե ի՞նչ գործողություններ են նախատեսվում առաջիկայում, Մանթաշյանը պատասխանեց, որ որոշումները կընդունի Բագրատ Սրբազանը։

«Սրբազանն է որոշելու, նա կասի, թե ինչ ենք անելու։ Բայց ինչ էլ լինի, մենք պատրաստ ենք ցանկացած գործողության՝ ցանկացած պահի»,- հավելեց նա։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը