Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 20-06-2025

Նիկոլը սատանա է, ինչ աստվածավախ․ հարցում

Տևական ժամանակ է Նիկոլ Փաշինյանը թիրախավորում է Եկեղեցուն և հոգևորականներին, մասնավորապես նա հայհոյախառն բառապաշարով է արտահայտվում Վեհափառի հասցեին՝ նշելով, որ նոր կաթողիկոսը պետք է լինի բարեպաշտ հոգևորական է և ոչ թե վեղարի տակ թաքնված անառակ։ Եվ մենք ունենալու՛ ենք բարեպաշտ և աստվածավախ Կաթողիկոս։ Նա նաև նշել է, որ ինքն էլ է աստվածավախ մարդ։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն աստվածավա՞խ է»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն աստվածավախ չէ «Տո սաղի հերն էլ թաղեմ է»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանն աստվածավախ չէ։

«էնի սատանա ա, ինչ աստվածավախ»,- նշեց նա։ Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը սատան է։ «Սատանա ա, միայն սատանան կարող է նման բաներ անել։ Ռուսների և թուրքերի գործակալն է Հայաստանում»,- ասաց նա։

«Նիկոլ Փաշինյանն իրեն կորցրել է, ինքը չի հասկանում ինչ ա ասում, ինչ ա անում։ Նա ստախոս է, նա ինչ ասում է՝ պետք է հասկանաք դրա հակառակը։ Ես չեմ հասկանում, որ մարդիկ իրեն լուրջ են վերաբերում »,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին