Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 18:15 20-06-2025

Հայաստանում 1 տոկոսն է ցանկանում 8 երեխա ունենալ․ 3-4 երեխա ունենալը ցանկալի պատկեր է

Հանրային-քաղաքական խնդիրների վերաբերյալ սոցիոլոգիական հետազոտության ընթացքում ներկայացվել է նաև, թե որքան երեխան պետք է ունենա ընտանիքը՝ ըստ քաղաքացիների ընկալման։

Հարցվածների պատասխանների հիման վրա պարզվել է, որ մեծամասնությունը գերադասում է ունենալ երեք և ավելի երեխաներ։

Մասնավորապես՝

0 երեխա ընտանիքում նախընտրում է ունենալ՝ 0.2%-ը,

1 երեխա՝ 1.2%-ը,

2 երեխա՝ 15.9%-ը,

3 երեխա՝ 42.7%-ը,

4 երեխա՝ 27.9%-ը,

5 երեխա՝ 6.6%-ը,

6 երեխա՝ 1.9%-ը,

7 երեխա՝ 1.5%-ը,

Իսկ 8 և ավելի երեխա ունենալը ցանկալի է հարցվածների մոտ 1%-ի համար։

Հետազոտության արդյունքներից կարելի է ենթադրել, որ հանրային ընկալումներում երեքից չորս երեխաները դիտարկվում են որպես «նորմալ» կամ «ցանկալի» ընտանեկան պատկեր։ Միաժամանակ, հինգ և ավելի երեխաների ցանկությունը, թեև զգալիորեն քիչ տոկոս է կազմում, այնուամենայնիվ արտացոլում է նաև բազմազավակ ընտանիքների գաղափարի պահպանված ազդեցությունը որոշ շերտերի համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ