copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:37 20-06-2025

Փաշինյանի վերջին լավությունը․ ՀԷՑ-ը տուգանվել է գումարի նվազագույն չափով

2025 թվականի հունիսի 18-ին կայացած նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը արձանագրված տեխնիկական և առևտրային խախտումների համար։

Նշենք, որ ընկերությունը ներկայացրել է պարզաբանումներ, չհերքելով արձանագրված խախտումները։ Արդյունքում՝ Հանձնաժողովը տուգանել է ընկերությանը 10 միլիոն դրամ գումարի չափով։

Ստորև ներկայացնում ենք, թե ըստ հանձնաժողովի՝ ի՞նչ խախտումներ է կատարել ՀԷՑ-ը։














Oragir.News-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հայտնեցին, որ տվյալ խախտումներն այնքան էլ ծանր չեն, ուստի՝ ՀԷՑ-ը տուգանվել է գումարի նվազագույն չափով։

«Նվազագույն 10-ից մինչև առավելագույն 20 միլիոն դրամից ընտրվել է 10 միլիոնը, քանի որ խախտումներն այնքան էլ բարդ բնույթի չեն եղել։ Օրենքով այդ թիվն է նախատեսված»,- հայտնեցին ՀԾԿՀ-ից։

Նկատենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության 100 % բաժնետոմսերը գրավադրված են միջազգային ֆինանսական կազմակերպություններում։ Այս գրավադրման գործարքին 2021 թվականի օգոստոսի 27-ին համաձայնություն է տվել ՀՀ կառավարությունը, իսկ օրեր անց՝ սեպտեմբերի 1-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։

Այստեղ հարց է առաջանում, կարո՞ղ է ՀԷՑ-ը չվճարել 10 միլիոն դրամ տուգանքը, քանի որ 100 տոկոս գրավադրված է, և ինչպես վարչապետն է ասում՝ շատ արագ ազգայնացվելու է։ Ընդ որում, ըստ փաստաթղթերի՝ ՀԷՑ-ի բաժնետոմսերի միայն 70 %-ն է պատկանում Սամվել Կարապետյանի «Տաշիր Կապիտալ» ՓԲ ընկերությանը։ Մյուս 30%-ի սեփականատերն այլ իրավաբանական անձ է՝ Կիպրոսում գրանցված «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ