Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:52 19-06-2025

Արտակ Զեյնալյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր

Ազգային ժողովն Արտակ Զեյնալյանին ընտրել է Սահմանադրական դատարանի դատավոր։

Փակ քվեարկության արդյունքները ներկայացրել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի ղեկավար Նարեկ Բաբայանը։

«Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել էր Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։ Ազգային ժողովի 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 67-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. կողմ՝ 67, դեմ՝ 0»,- ներկայացրել է Բաբայանը։

Ընտրվելուց հետո Արտակ Զեյնալյանն ամբիոնի մոտ երդվել է ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ, անաչառ, հավատարիմ մնալ ՍԴ դատավորի կոչմանը:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում