Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:00 19-06-2025

Սուտ է, խնդրում եմ չշարունակել․ նախկին ճեմարանական պրոռեկտորը խուսափում է եկեղեցու վերաբերյալ հարցերից

Oragir.News-ի տեղեկություններով՝ ԲՊՀ Աշխատակազմի կառավարման և տնտեսական հարցերով պրոռեկտոր Գևորգ Հակոբյանը, որպես նախկին ճեմարանական և եկեղեցին ներսից ճանաչող մարդ, համակարգում է Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցու դեմ գործողությունները, մասնավորապես՝ անձամբ զանգում է կարգալույծ արված հոգևորականներին և շահավետ համագործակցություն առաջարկում։

Տեղեկությունը ճշտելու համար Oragir.News-ը կապ հաստատեց ԲՊՀ Աշխատակազմի կառավարման և տնտեսական հարցերով պրոռեկտոր Գևորգ Հակոբյանի հետ, ով սկզբում նշեց, որ ժամանակ չունի, սակայն հարցերին կարճ անդրադառնալու մեր պնդումներին ի պատասխան, նշեց.

«Ո՛չ, սուտ է։ Չեմ ասում՝ չի համապատասխանում իրականությանը, ասում եմ՝ սուտ է, և խնդրում եմ այլևս չշարունակել»,- ասաց նա։

Հարցին՝ կարո՞ղ է բացատրել, այդ դեպքում ինչո՞ւ են իր անվան շուրջ նման լուրեր պտտվում, Գևորգ Հակոբյանը պատասխանեց, որ չի ցանկանում շարունակել զրույցը.

«Հարգելիս, ես չասացի՞, խնդրում եմ՝ չշարունակենք խոսակցությունը։ Լավ լինեք, ողջ լինեք, հաջողություն ձեզ»,- ասաց նա և ընդհատեց հեռախոսազանգը։

Նշենք, որ մեր մի շարք հարցերն անպատասխան մնացին, մասնավորապես մենք ցանկանում էինք իմանալ, թե նախկին ճեմարանական Գևորգ Հակոբյանն ի՞նչ վերաբերմունք ունի այս հակաեկեղեցական արշավի, Վեհափառի հասցեին հնչող հայհոյախառն արտահայտությունների նկատմամբ, թե ինչպիսի՞ վերաբերմուք ունի ԲՊՀ ռեկտոր Դավիթ Գյուրջինյանն այս ամենի նկատմամբ, հաշվի առնելով այն, որ նա 40 տարի աշխատել է ճեմարանում։ Սակայն Գևորգ Հակոբյանն ընդհատեց զրույցն, ու հանրությանը հետաքրքիր հարցերը մնացին անպատասխան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է