copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:45 25-12-2021

Գարեգին Երկրորդն իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց ճեմարանական սարկավագներին

Դեկտեմբերի 25-ին, Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց նույն օրը Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք․ Էջմիածին) սարկավագական ձեռնադրության արժանացած Գևորգյան հոգևոր ճեմարանի Ե լսարանի 19, ինչպես նաև Զ լսարանի սարկավագներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանի։

Հանդիպմանը Հայր Շահեն Նորին Սրբությանը ներկայացրեց նորընծա սարկավագներին՝ վստահեցնելով, որ նրանք պատրաստ են Սուրբ Ստեփանոսի նման իրենց անձերը նվիրաբերել հանուն Քրիստոսի։

Այնուհետև Ամենայն Հայոց կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց ճեմարանական սարկավագներին՝ շնորհավորելով Ե լսարանի սաներին սարկավագ ձեռնադրվելու կապակցությամբ։ Նորին Սրբությունը պատգամեց ուսանող սարկավագներին ուսումնառության ընթացքում գիտելիքներ ամբարել, որպեսզի կարողանան իրենց նվիրական ծառայությունը բերել Եկեղեցուն և հայ ժողովրդին։ Հայոց Հայրապետը ընդգծեց, որ հայ ազգի համար ստեղծված ծանր ու դժվարին ժամանակներում առավել անհրաժեշտ է դառնում հոգևոր խնամքի և կրթադաստիարակչական գործունեության իրականացումը հայորդիների կյանքում։ Այս առիթով Նորին Սրբությունը հորդորեց ճեմարանական սարկավագներին լավագույնս պատրաստել իրենց անձերն այդ սրբազան առաքելությունն իրականություն դարձնելու համար։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին