Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 18-06-2025

Չեմ ճանաչում Աբազյանին, չգիտեմ՝ ինչով կհիշվի. հարցում 

Արմեն Աբազյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի պաշտոնից:

Արմեն Աբազյանը Փաշինյանի կառավարության օրոք 5-րդ ԱԱԾ տնօրենն էր: Նա այդ պաշտոնում է նշանակվել 2020 թվականի նոյեմբերին, մինչ այդ Աբազյանը զբաղեցնում էր ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Ինչպե՞ս կհիշվի Արմեն Աբազյանը, որպես ԱԱԾ տնօրեն»։

Հարցվածները չճանաչեցին ԱԱԾ արդեն նախկին տնօրենին։

«Չգիտեմ որն ա Արմեն Աբազյանը բայց ես Արմեն Գրիգորյանից շատ գոհ եմ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չգիտի, թե ով է Արմեն Աբազյանը։ «Ես իրան չեմ ճանաչում, չեմ կարող ոչինչ ասել»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ Փաշինյանը ճիշտ է արել, որ հեռացրել է Աբազյանին։ «Չեմ ճանաչում, բայց եթե հեռացրել է, ճիշտ է արել, որովհետև ոչ մի բան ի կատար չեն ածում»,- ասաց նա։

«ԱԱԾ-ից հեռու ենք»,- պատասխանեց մեկ այլ հարցված:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ