Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 11 ամիս առաջ - 19:15 18-06-2025

Փաշինյանի գրառումները մնում են առանց պատժի և զգուշացման․ դրանք ատելության խոսք են

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։ Նա մասնավորապես գրել է. «Պոռնկաբարո «հոգեւորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»։

Oragir.News-ը օրվա աղմկահարույց թեմայի հետ կապված զրուցեց լեզվաբան Նարինե Դիլբարյանի հետ՝ հասկանալու, թե որքանով է երկրի ղեկավարին հարիր նման բառապաշարի օգտագործումը։

Դիլբարյանի համոզմամբ՝ վարչապետի այս ոճը մեր կյանքում դարձել է ավանդույթ։

««Պոռնկաբարո» բառը չգիտեմ, բայց «պոռնիկը» փոխառություն է։ Սակայն նման բառերի գործածումն առանց որևէ ապացույցի և հիմքի սխալ է։ Դա բառացիորեն ատելության խոսք է։ Սա սարսափելի է։ Այն վկայում է, որ Հայաստանում քաղաքական, սոցիալական և պետական ճգնաժամը խորանում է։ Սարսափելին նաև այն է, որ պատկան մարմինները չեն վերահսկում վարչապետի գրառումները։ Փաշինյանի գրառումները մնում են առանց որևէ պատժի կամ զգուշացման։ Այս ամենով պետք է զբաղվեր Հակակոռուպցիոն կոմիտեն, բայց ես ՀԿ-ից որևէ արձագանք չեմ տեսել»,- նշեց նա։

Վերջինիս խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի խոսքը ճշմարտությանը չի համապատասխանում, երբ հայտարարում է, թե ինքը ժողովրդի ընտրյալն է:

«Դա, մեղմ ասած, ճշմարտություն չէ։ Ժողովրդի ընտրյալը պետք է իրականացներ այն ծրագիրը, որն ամրագրված էր 2021 թվականի արտահերթ ընտրությունների ընթացքում։ Նիկոլ Փաշինյանը, փաստացի, խախտել է այն ծրագիրը, որի շնորհիվ իրականացնում է վարչապետի գործառույթը»,- ասաց նա։

Հարցին, թե արդյոք այս գրառումը հույզերի անզուսպ արտահայտություն էր, թե մտածված հաղորդագրություն, Դիլբարյանը պատասխանեց․ «Բոլոր ժողովրդավարական պետություններում վարչապետները, անկախ իրենց հուզական վիճակից, պետք է կարողանան վերահսկել իրենց հույզերը և գործել բարեվարքության բոլոր կանոններին համապատասխան։ Այստեղ արդարացում լինել չի կարող»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել