copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 00:17 18-06-2025

Թրամփը քննարկում է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորությունը

ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Իրանը ոչ միայն ակտիվորեն չէր մշակում միջուկային զենք, այլև «երեք տարի» հեռու էր այն ստեղծելուց, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով չորս աղբյուրների։

Իսրայելը, ինչպես նշում է CNN-ը, Իրանին հարվածներ հասցնելու անհրաժեշտությունը բացատրում է նրանով, որ Իրանը «արագ մոտենում է անդարձելի կետին» միջուկային զենքի մշակման գործում։

ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ օրեր շարունակ ավիահարվածներից հետո Իսրայելին հաջողվել է Իրանի միջուկային ծրագիրը դանդաղեցնել միայն մի քանի ամսով։

Նաթանզիում գտնվող օբյեկտը, որտեղ տեղակայված են ուրանի հարստացման ցենտրիֆուգներ, մեծ վնաս է կրել իսրայելական հարվածներից, սակայն Ֆորդոյի ստորգետնյա օբյեկտը գրեթե անվնաս է մնացել։

Մասնագետները նշում են, որ Իսրայելը ոչ մի կերպ չի կարող վնասել Ֆորդոյի օբյեկտը առանց ամերիկյան զենքի և օդային աջակցության։

Թրամփի վարչակազմը, ինչպես գրում է CNN-ը, համամիտ է, որ Իրանի միջուկային ծրագիրը դադարեցնելու միակ միջոցը ամերիկյան ռազմական օգնությունն է:

Axios-ի տվյալներով՝ Թրամփը քննարկում է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորությունը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարծում է, որ Միացյալ Նահանգները առաջիկա օրերին կմտնի պատերազմի մեջ՝ Ֆորդոյի ստորգետնյա ուրանի հարստացման օբյեկտին հարվածելու համար, հայտնել են երկու իսրայելցի պաշտոնյաներ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին