Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 17-06-2025

Նիկոլն ու Աննան մեծ գումարներ են գողանում պետբյուջեից, դրա համար էլ ծախսերը պետական գաղտնիք են համարում. հարցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կրթվելը նորաձև է» շարժմանը բյուջեից տրվող գումարների վերաբերյալ տեղեկությունները համարվում են պետական գաղտնիք։ Լրատվամիջոցներից մեկը դիմել է վարչապետի աշխատակազմ և ծախսերի վերաբերյալ տեղեկություններ խնդրել։ Գերատեսչությունից հայտնել են, որ այն համարվում է պետական գաղտնիք։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» շարժման ծախսերը, որոնք հատկացվում են պետբյուջեից, համարվում պետական գաղտնիք»։

Հարցվածների մի մասը դժվարացավ պատասխանելուց, որոշներն էլ նշեցին, որ թալանում են երկիրը։

«Օրինակ ա ծառայում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Աննա Հակոբյանը թալանում է պետական բյուջեն։ «Աննա Հակոբյանը ինքը պիտի կրթվի, նոր ուրիշին կրթվի, նախ սկսենք էդտեղից։ Աննան էլ մի կողմից ա թալանում։ Էնքան մեծ գումարներ են գողանում պետբյուջեից, դրա համար համարում են պետական գաղտնիք»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանն իրենք սկզբում պետք է կրթվեն։ «Աննա Հակոբյանն ու իր ամուսինը չկայացածներ են, իրանք չգիտեն կրթվելն ինչ ա, անունը լսել են, բայց չգիտեն ինչ ա»,- ասաց նա։

«Չի հետաքրքրում Աննա Հակոբյանը»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին