copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:15 17-06-2025

Երկրի գլխավոր այսահարը, «խավարի իշխանը»... մեկ բառով՝ ազգի թշնամի. Գուգարաց թեմի առաջնորդ

Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը գրում է.

««Զի հեշտ է զգազանս ըտելացնել,
քան զտգէտ անձն ի գիտութիւն անել»

Երկրի գլխավոր այսահարը ինքն իրեն համարելով հայ եկեղեցու զավակ դարձյալ վարկաբեկելով Հայ Առաքելական Եկեղեցուն, եկեղեցականներին, եկեղեցու նվիրյալ հավատավոր զավակներին՝ հերթական անգամ փորձեց մարդկանց շեղել աշխարհում տեղի ունեցող կարևոր քաղաքական և անվտանգային իրադարձություններից:

Հատկապես Թուրքիա նախատեսվող իր այցից, որի ժամանակ պարզ չէ, թե «խավարի իշխանը» ինչ սև գործ պետք է իրականացնի:

Բավական է, որ ինքն ընթերցի ազնիվ հավատացյալների գրառումները ուղղված իրեն և առաջնորդվի այդ գրառումների ոգով, եթե կկարողանա իր մեջ գտնել համապատասխան քաջություն և ազնվություն:

Երկիրը գոյաբանական վտանգի մեջ, աշխարհը՝ մեծածավալ պատերազմի, երկրի վայ ղեկավարը և անվտանգության պատասխանատուն կրկին տարվել է մերկապարանոց հայտարարություններով:

Այս փոքրիկ կատարածուները իրենք իրենց իրավունքն են վերապահում եկեղեցուն (որը սուրբ հոգու շարունակությունն է երկրի վրա) անվանել «չուլան» և «դուքան»՝ չունենալով գիտակցություն, որ իրենք իրենց հարազատ մորն են վիրավորում ( «Մեր մայրը սուրբ եկեղեցին է, իսկ հայրը սուրբ Ավետարանը» Եղիշե):

Իրենք կեղծ խոսույթ են ձևավորել, որ եթե հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը, ինչպես պետք է իրեն դիմել (աշխարհիկ անունով), և ժողովրդի մոտ արդար պահանջ է ձևավորվել՝ իսկ ինչպե՞ս դիմել։

· Արցախը հանձնողին,
· 5000 և ավելի
հայորդիներ սպանողին,
· 10 հազար
և ավելի վիրավորների կյանքը խեղողին,
· բազմաթիվ
եկեղեցիներ, խաչքարեր հանձնողին,
· երկիրը անտիրության
մեջ թողնողին և այսպես շարունակ…
Մեկ բառով՝ ազգի թշնամի…..»

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը