copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:10 17-06-2025

Չէի ուզի՝ կալանավորվեր, բայց իմ հանդեպ անմարդկային է վարվել․ Շենգավիթի բնակիչը՝ նախկին թաղապետի մասին

Օրեր առաջ կալանավորվեց Շենգավիթի վարչական շրջանի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը, ով հունիսի 10-ին հայտարարել էր իր լիազորությունները դադարեցնելու մասին:

Մամուլում առկա տեղեկությունների համաձայն՝ Ռազմիկ Մկրտչյանը կալանավորվել է թաղապետարանի աշխատակիցներից մեկին ծեծելու համար։

Oragir.News-ը թաղապետի կալանավորման, նրա պաշտոնավարման մասին առավել մանրամասն տեղեկություններ ճշտելու նպատակով զրուցեց Շենգավիթի բնակիչ Կարինե Գասպարյանի հետ, ով Մկրտչյանի պաշտոնավարման տարիներին տարաձայնություններ է ունեցել վերջինիս հետ։

Մեր զրուցակիցը պատմեց, որ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն ամիսներ առաջ որոշում է ընդունել, իբրև բակային տարածքների բարեկարգման նպատակով, Եղբայրության 19, Հ․ Հովսեփյան 11 և Մանանդյան 32 շենքերի միացյալ բակում գտնվող իր ավտոտնակը ապամոնտաժելու մասին, որը 2003 թվականից օրինական է՝ քաղաքապետի հրամանով, պետռեգիստրով, նոտարով և կադաստրով։

«Ես չէի ցանկանա, որ նա կալանավորվեր։ Ամեն դեպքում՝ երիտասարդ տղա է։ Կալանավայրը լավ տեղ չի։ Նա ինձ համար հավիտենական թշնամի չէ, բայց իմ հանդեպ կատարեց անմարդկային քայլ։ Այն էլ այն ժամանակ, երբ ես սգի մեջ էի։ Ես ունեի իմ ավտոտնակի բոլոր փաստաթղթերը, բոլոր կատարված վճարումների կտրոնները։ Ռազմիկ Մկրտչյանը, ոչինչ հաշվի չառնելով, քանդեց իմ տնակը»,-պատմեց նա։

Մեր զրուցակիցը դժվարանում է մտաբերել, թե ի՞նչ վատություն է արել նախկին թաղապետին, որ վերջինս իր հետ նման կերպ վարվեց։

«Ես էլ եմ կարդացել, որ Մկրտչյանին կալանավորել են թաղապետարանի աշխատակիցներից մեկին ծեծելու համար, բայց նման խոսակցություններ Շենգավիթում շատ են պտտվում։ Լավ օրից չի, որ բոլոր հին աշխատողներն ազատման դիմումներ գրեցին։ Հիմա պարզ չէ, թե ով է ղեկավարելու մեր վարչական շրջանը»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ