Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:13 16-06-2025

«Պապուտնի» գնալ-գալուց հոգնել ենք․ Մարցի բնակիչ

Տարիներ շարունակ Թումանյան խոշորացված համայնքի Աթան, Ահնիձոր, Լորուտ, Շամուտ, Մարց եւ Քարինջ բնակավայրերը համայնքին ու ընդհանրապես քաղաքներին կապող հասարակական տրանսպորտ չի աշխատում:

Պատճառաբանությունը՝ քարուքանդ ճանապարհներն էին, մեքենաների ջարդվելը:

Մ6-Աթան 28 կիլոմետրանոց ճանապարհն արդեն երկու տարի է՝ հիմնանորոգված է, հիմնանորոգված են նաեւ այսպես կոչված Մոտկորի 6 գյուղեր տանող ճանապարհները, սակայն հանրային տրանսպորտ այդպես էլ չի աշխատում:

Մաթեւոսյանական Մոտկոր աշխարհի բնակիչների համար սա առաջնային խնդիր է, մանավանդ որ դեռ խոշորացման ժամանակ գյուղացիներին խոստացվել էր, որ համայնքների միավորումից հետո առաջին քայլը կլինի հանրային տրանսպորտի գործարկումը:

Հիմա ճանապարհները բարեկարգ են, գյուղացին նախկին մեկ-երկու ժամվա փոխարեն 20-30 րոպեում կարող է մոտակա քաղաքներ հասցնել իր արտադրանքն ու վաճառել, կամ էլ առանց գյուղը լքելու քաղաքում աշխատանք գտնել: Սակայն խնդիրն այդպես էլ լուծում չի գտնում:

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից