Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 11 ամիս առաջ - 18:30 16-06-2025

Իմ ներվերը միշտ ամուր ա․ հարված չեք տեսել դեռ ուրեմն․ լրագրողին հարվածած կարմիրբերետավորը՝ միջադեպի մասին

«Ինձ առհասարակ հարմար ա, բայց ցանկություն չունեմ ձեր հարցերին պատասխանելու, դիմեք ոստիկանության լրատվական բաժին։ Եթե էսօրվա միջադեպի հետ ա կապված, դիմեք իրանց։ Իմ նյարդերը տեղի չի տվել, երևի դուք, ասենք, հարվածն ու հրելը չեք տարբերում, հարված չեք տեսել ուրեմն։ Իմ ներվերը միշտ ամուր ա, իմ ներվերը միշտ դիմացել ա»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց կարմիրբերետավոր Ալեքսանդր Ազարյանը՝ անդրադառնալով իր մասնակցությամբ այսօրվա միջադեպին։

Նշենք, որ այսօր Քասախում բողոքի ակցիայի ժամանակ Ալեքսանդր Ազարյանը հունից դուրս էր եկել և հարվածել էր լրագրողին։ Ալեքսանդր Ազարյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ նշելով, որ ինքը հիմա ազատ քաղաքացի է և ցանկություն չունի մեզ հետ շփվելու։

«Ես ձեր հարցերին պատասխանելու ցանկություն չունեմ։ Ես ոստիկանության ծառայող եմ, քանի դեռ ես ոստիկանության ծառայող էի, համազգեստով եմ եղել, իմ վերաբերյալ մնացած հարցերը տվեք ոստիկանության լրատվականին, սենց ասած՝ ձեր կոլեգաներին, ձեր հարցերին կպատասխանեն։ Այո, ես ազատվել եմ աշխատանքից։ Ես հիմա ազատ քաղաքացի եմ, որը ցանկություն չունի ձեր հետ շփվելու»,- եզրափակեց նա։

Oragir.News-ի տեղեկություններով՝ ոստիկանության սույն աշխատակցի հարաբերությունները ընտանիքում ևս այդքան հարթ չեն։

Ըստ մեր աղբյուրի՝ նա խնդիրներ ունի կնոջ հետ, բազմաթիվ վարկեր ունի։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ծառայակից ընկերներն ասում են, որ Ալեքսանդր Ազարյանը Նիկոլ Փաշինյանին ավելի շատ է սիրում, քան իր կնոջը։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Ալեքսանդր Ազարյանն աչքի է ընկել նման վարքով։ «Դիմադրություն» շարժման անհնազանդության բողոքի ակցիաների ժամանակ նա քաղաքացիների նկատմամբ ակնհայտ անհամաչափ ուժ է գործադրելու, ոտքով հարվածել է ընկած քաղաքացուն։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել