copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:33 15-06-2025

Հորդառատ անձրևն ու կարկուտը մեծ վնասներ են հասցրել Շիրակում. ֆոտոշարք

Երեկ Շիրակի մարզում տեղացած հորդառատ անձրևն ու քամին մեծ վնասներ է հասցրել։ Ուժեղ պտտահողմը, 17-32 մ/վ արագությամբ քամին, նախնական տվյալներով, Գյումրի և Արթիկ քաղաքներում տանիքներ է վնասել, ծառեր արմատախիլ արել։

Գյումրիում քամին տապալել է թատերական հրապարակի եղևնիները, հաղթանակի պողոտայի հաստաբուն ծառերը։ Գյումրիի որոշ թաղամասեր երեկվանից հոսանքազրկվել են և այս պահին էլ շարունակում են հոսանքազրկված մնալ։

Գյումրիի Ղուկասյան փողոցի բնակիչներն էլ Oragir.News-ին հայտնեցին, որ դեռևս լույս չունեն։ ️Մեծ Մանթաշ, Գետափ, Գեղանիստ, Հոռոմ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Հոռոմ, Պեմզաշեն գյուղերում վնասել է բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր։

«Մեր գյուղում ուժեղ փոթորիկ էր, ուժգին քամին 50 տարվա տանձենին է տապալել։ Երեկվանից լույս չունենք, դեռ հայտնի չէ՝ գյուղի մյուս հատվածներում ինչ է կատարվել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Հայրենյաց գյուղի բնակիչ Հովհաննես Սարգսյանը։

Վնասվել են նաև ցանքատարածություններ, հիմնականում Ախուրյան համայնքում։ Այս պահի դրությամբ գույքագրվում են երեկվա հորդառատ անձրևի և կարկուտի պատճառած վնասի չափերը։

Ֆոտոշարք

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ