Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 11 ամիս առաջ - 08:53 14-06-2025

Հայաստանի համար այսօր կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին. Փաստ

Ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշել, այս տարի մոտ 90 պետությունների ներկայացուցիչներ հաստատել են իրենց մասնակցությունը Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին (ПМЭФ): «Փաստի» հետ զրույցում քաղաքագետ Աղվան Պողոսյանը նշում է, որ եթե համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ, ապա նոր ռեկորդ է սահմանվել։
«Հաստատված մասնակիցների թիվն աճել է մոտ 5 %-ով, ինչը բացատրվում է նախորդ համաժողովների արդյունքներով։ Հայաստանի համար, որն ամենամեծ առավելություններն է ստանում Ռուսաստանի հետ առևտրատնտեսական գործընկերությունից և, ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրումից, ПМЭФ-ի հարթակը, իրոք, Գլոբալ հարավի երկրների հետ փոխշահավետ համագործակցության զարգացման հնարավորությունների պատուհան է դարձել։ Եվ այս պահը պետք է օգտագործել»,-ասում է մեր զրուցակիցը։ Նշում է, որ, պաշտոնական տվյալներով, Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2024 թվականին կազմել է, 5,9 տոկոս։ Արտաքին առևտրաշրջանառությունը 2023 թվականի համեմատ աճել է 41,5 %-ով և կազմել ավելի քան 30 մլրդ դոլար։ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներն են Ռուսաստանը, ԱՄԷ-ն և Չինաստանը։ Ռուսաստանին բաժին է ընկնում հանրապետության ամբողջ առևտրի ավելի քան 40 %-ը կամ 11,7 միլիարդ դոլար։ Ներդրումային ոլորտում Հայաստանում կուտակված ռուսական ներդրումների ծավալը կազմել է 4 մլրդ դոլար։ Ռուսական խոշոր ձեռնարկությունները համարվում են Հայաստանի խոշոր հարկատուներից։
Ըստ Աղվան Պողոսյանի, այս թվերը ցույց են տալիս առնվազն երեք կետ. «Նախ՝ Հայաստանի տնտեսության իրական աճն այսօր ապահովում են Ռուսաստանն ու Չինաստանը։
Արևմուտքն այս առումով զգալիորեն հետ է մնում, ինչը բացատրվում է նրա կողմից կոնյուկտուրային հետաքրքրությամբ։ Ուստի, եվրասիական, ասիական նախագծերը տնտեսության աճի բանալին են։
Երկրորդ՝ Հայաստանի համար այսօր կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլ յացիաներին։ ПМЭФ-ին մասնակցությունը մասնակից շատ երկրների թույլ է տալիս հայտարարել իրենց անկախության մասին Արևմուտքի երկրների քաղաքական և տնտեսական ճնշումներից։ Դա բխում է նրանց ազգային շահերից, մեծացնում է տնտեսական սուբյեկտայնությունը տարածաշրջանային նախագծերում։ Երրորդ՝ Հայաստանը պետք է ավելի ակտիվ լինի ПМЭФ-2025-ում։ Շատ որոշումներ, որոնք ընդունվել են ֆորումներում ավելի վաղ, արդեն բերել են արդյունքներ։ Այսպես, օրինակ՝ ПМЭФ-2023-ի շրջանակներում Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վախրուկովը և Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը ստորագրել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման ճանապարհային քարտեզ։ 2024 թվականին գրանցվել է ռուսաստանցիների մոտ 1 մլն այց հանրապետություն, ինչը Հայաստան այցելող բոլոր զբոսաշրջիկների 40 տոկոսն է։ Հայաստանի և Ռուսաստանի միջև լավ զարգացած է ավիահաղորդակցությունը, շաբաթական իրականացվում է շուրջ 100 չվերթ՝ 12 երթուղով։ Փաստաթղթի ընդունմամբ ամրապնդվել է երկու երկրների զբոսաշրջային բիզնեսի համագործակցությունը»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել