copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:50 13-06-2025

Հայաստանն ու ԵՄ-ն կխորացնեն համագործակցությունը քաղաքացիական պաշտպանության ոլորտում․ ՆԳ նախարար

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած այցի շրջանակում հունիսի 11-ին Բրյուսելում հանդիպել է Հավասարության, պատրաստվածության և ճգնաժամային կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Հաջա Լահբիբին:

Նախարար Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով կառուցողական հանդիպման համար, բարձր է գնահատել Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի ժամանակ ցուցաբերված աջակցության համար, նաև ներկայացրել է Փրկարար ծառայության արդիականացման ուղղությամբ նախարարության մոտեցումներն ու քայլերի հաջորդականությունը:

Հաջա Լահբիբը, գերազանց գնահատելով երկկողմ համագործակցությունը, առանձնակի կարևորել է Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին ՀՀ օրենքի, ինչպես նաև ոլորտի ռազմավարության ընդունումը։ Նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու փրկարար ծառայության արդիականացման ուղղությամբ ցուցաբերվող աջակցությունը:

Հաջա Լահբիբը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելու համար:

Նախարար Սարգսյանը շեշտել Հայաստանի գործադրած ջանքերը նաև քաղաքացիական պաշտպանության ուղղությամբ ԵՄ-ի հետ համագործակցության ինտենսիվացման հարցում:

Հանձնակատար Լահբիբը, կարևորելով փոխգործակցությունը, պատրաստակամություն է հայտնել նպաստել Հայաստանում քաղաքացիական պաշտպանության ոլորտում կարողությունների զարգացմանը:
Հանդիպմանը քննարկվել են նաև փախստականների իրավունքների պաշտպանությանը վերաբերող և այլ առանցքային հարցեր:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել