copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 20:15 13-06-2025

ԱԺ շենքից ինձ դուրս բերելն ուղղորդված էր Ալեն Սիմոնյանի կողմից․ Վահե Մակարյան

Այսօր՝ հունիսի 13-ին, լրագրող Վահե Մակարյանին թույլ չտվեցին մասնակցել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին։ ՊՊԾ աշխատակիցները լրագրողին բռնի ուժով դուրս բերեցին ԱԺ-ից՝ առանց որևէ բացատրության։

Հավելենք, որ Մակարյանը ԱԺ էր մտել պատգամավոր Գեղամ Մանուկյանի հրավերով։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով զրուցեց լրագրող Վահե Մակարյանի հետ, ում համոզմամբ՝ ՊՊԾ աշխատակիցների վարքագիծը եղել է Ալեն Սիմոնյանի կողմից ուղղորդված։

«Անվտանգության աշխատակիցների վարքագծի վերաբերյալ որևէ բան չունեմ ասելու, որովհետև նրանց հրահանգել էին այդպես վարվել։ Անկախ ամեն ինչից, նրանք հարգալից էին իմ հանդեպ։ Այնպես չէր, որ ԱԺ շենքից ինձ դուրս բերելը նրանց ցանկությունն էր։ Նրանց կա՛մ աշխատակազմից, կա՛մ հենց Ալեն Սիմոնյանի կողմից հրահանգ էր տրվել, որ ինձ դուրս բերեն շենքից։ Ես տեղյակ եմ, որ ԱԺ կանոնակարգ օրենքում չկա նման կետ, որի հիման վրա հայտով ներս մտած լրագրողին կարող են ուժով դուրս բերել։ Ես գտնվել եմ այն պատգամավորի կողքին, ով հրավիրել էր ինձ»,- նշեց մեր զրուցակիցը։

Մակարյանը նաև պատմեց, որ միջադեպի կապակցությամբ իր հետ կապվել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից՝ տեղեկացնելով, որ խնդիրը կփոխանցվի պաշտպանին:

«Այս մասով որևէ քայլի դիմելու անհրաժեշտություն չեմ տեսնում, որովհետև դրանք լինելու են անօգուտ։ Միայն կարող եմ նշել, որ քիչ առաջ ՄԻՊ-ից զանգեցին, ծանոթացան իրավիճակին և ասացին, որ այն կփոխանցեն պաշտպանին։ Այլ հատուկ քայլեր չեմ պատրաստվում ձեռնարկել»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Վահե Մակարյանին զրկել էին ԱԺ հավատարմագրումից։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը