copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 18:57 13-06-2025

Ոստիկանները Mercedes-ում ու BMW-ում գտնվող քաղաքացիներից մեկի մոտ հայտնաբերել են ատրճանակներ և դանակ․ shamshyan.com

Հունիսի 5-ին զենքի, ռազմամթերքի առգրավվման դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Mercedes» և «BMW» մակնիշի ավտոմեքենաներում գտնվող անձինք իրենց մոտ կրում են ապօրինի զենք-զինամթերք։

Երևան քաղաքի քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, նույն վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնի ծառայողների հետ համատեղ հունիսի 5-ին ժամը 21։00-ին Աբովյան փողոցի թիվ 13 շենքի բակային հատվածից ապօրինի հրազեն պահելու և կրելու հիմքով ձերբակալել և Երևան քաղաքի վարչություն են տեղափոխվել Լոռու մարզի բնակիչներ 26-ամյա Հենրիկ Գ․-ին, 27-ամյա Հարություն Ա․-ին, Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Սարգիս Խ․-ին, 44-ամյա Հրանտ Ս․-ին, Լոռու մարզի բնակիչ 39-ամյա Վահե Ա․-ին և Երևանի բնակիչ 40-ամյա Գագիկ Խ․-ին։

Արդեն ոստիկանությունում Հենրիկ Գ․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 2 հատ «Մակարով» տիպի ատրճանակ, որոնցից յուրաքանչյուրը՝ լիցքավորված 5-ական փամփուշտներով, իսկ ուսին գցված պայուսակի միջից ծալովի դանակ՝ 15 սմ շեղբի երկարությամբ, իսկ մյուսերի խուզարկությամբ ոչինչ չի հայտնաբերվել։

Ձերբակալման ժամանակ «BMW»-ի դեռևս չպարզված վարորդը դիմել է փախուստի, որի ժամանակ իր մոտից նետել է ատրճանակի փամփշտատուփ՝ լիցքավորված փամփուշտներով։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը