Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 11 ամիս առաջ - 18:00 13-06-2025

Նիկոլը եկեղեցու հետ է պատերազմում․ ուրիշի հետ չի էլ կարող․ հարցում

Իրան-իսրայելական հակամարտության սրացման նոր փուլը միանշանակ իր բացասական ազդեցությունն է թողնելու տարածաշրջանի և առանձին երկրների տնտեսությունների վրա։ Տեսակետներ կան, որ Իսրայելի հարձակումը Իրանի վրա կարող է հանգեցնել խոշոր հակամարտության, որը կներառի ողջ տարածաշրջանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ինչ եք կարծում՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստվել է տարածաշրջանային պատերազմին»։

Հարցվածների մի մասը բացասական պատասխան տվեց, որոշներն էլ ասացին, որ Նիկոլ Փաշինյանը խաղաղության է ձգտում։

«Անունը լսել չեմ ուզում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը բոլորին է պատրաստել պատերազմի։ «Չգիտեմ ինչի ա պատրաստվել Նիկոլ Փաշինյանը, բայց որ մեր բոլորիս ա պատրաստել պատերազմի էդ արդեն բացահայտվում ա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Փաշինյանը եկեղեցու հետ է պատերազմում։ «Ինքը եկեղեցու հետ ա պատերազմում, ուրիշ ոչ մեկի հետ չի կարող պատերազմ անել, ինքն էդքան ուղեղ չունի։ Աշխարհն ինչ վիճակում ա, ամեն ինչ թողել ա, ընկել ա եկեղեցու հետևից»,- ասաց նա։

«Պատերազմն արդեն քթներիս տակ ա»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Հարցվածներից մեկի կարծիքով՝ Հայաստանը պատրաստ չէ։ «Պատրաստ չի Հայաստանը, զենք ունի՞, որ կռվի, բայց մենք էլ թիրախում ենք գտնվում։ Փոխարենը մտածենք դրա համար, եկեղեցուն ենք կպնում»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել