copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:35 13-06-2025

ՊՊԾ աշխատակիցներն, nւժ կիրառելով, լրագրող Վահե Մակարյանին դուրս հանեցին ԱԺ շենքից

ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում քննարկվում է գումարի դիմաց բանակում քիչ ծառայելու մասին օրենքի նախագիծը, որը հեղինակել է ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Նիստի ընթացքում դահլիճ են մտել ԱԺ-ում ծառայություն իրականացնող ՊՊԾ աշխատակիցներն ու կոչ արել, որ լրագրող Վահե Մակարյանը դուրս գա նիստերի դահլիճից։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արգելել է Մակարյանի մուտքն Ազգային ժողով, սակայն պատգամավորներից մեկը նրան անցաթուղթ էր տվել, որ ներկա լիներ նիստին, ինչից հետո ՊՊԾ աշխատակիցները քարշ տալով դուրս են հանել լրագրողին ԱԺ շենքից։

Տեսաանյութն՝ այստեղ

Ամենից շատ դիտված