Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 21:48 12-06-2025

Փաշինյանը համառության ձին է հեծնել և չի հասկանում՝ ինչ է անում. քահանա

Նիկոլ Փաշինյանը այսօր հերթական գրառումն է արել այն մասին, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին վերադարձվելու է Հիսուս Քրիստոսին եւ հայ ժողովրդին։ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի վեհարանը։

Վերջին մի քանի օրերին Փաշինյանի հիմնական թիրախում Գարեգին երկրոդն է։ Հայաստանի վարչապետը Ամենայն Հայոց կաթողիկոսին մեղադրում է կուսակրոնության ուխտը խախտելու մեջ։

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է Շիրակի թեմի քահանա Տեր Հուսիկ քահանա Գրիգորյանի հետ։ Հոգևորականը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ասում է` իշխանությունը չի կարող քննել հոգևորականին։

«Փաշինյանը համառության ձին է հեծնել և չի հասկանում՝ ինչ է անում, կողքից էլ չեն ասում, որ սխալ է։ Էդ մարդը ստորագրում է իր դատավճռի տակ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Շիրակի թեմի քահանան։

Տեր Հուսիկը սթափության կոչ է անում, որովհետև ով փորձել է դուրս գալ եկեղեցու դեմ, լավ ավարտ չի ունեցել։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից