Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:54 12-06-2025

Քաղաքապետարանն ու ոստիկանությունը խախտել էին օրենքը․ Հայկ Մարությանի մուտքն ու ելույթն արգելելը ոչ իրավաչափ ճանաչվեց

Վարչական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել 2024թ. մարտի 12-ին Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետարանի վարչական շենք մուտք գործելը, ավագանու նիստին ելույթ ունենալն արգելելու քաղաքապետարանի գործողությունները:

Հասկանալու համար թե ի՞նչ դրդապատճառով են ոչ իրավաչափ համարել, Oragir.News-ը մեկնաբանություն խնդրեց «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանից, ըստ որի՝ ՏԻՄ օրենքն ամրագրում է, որ ավագանու նիստերին ավագանու խմբակցությունները իրավունք ունեն հրավիրելու մարդկանց, որոնք կարող են ելույթ ունենալ կամ ներկա գտնվել։

Այդպես է սահմանվել, որ քաղաքացին կարողանա գալ և իր տեսակետը արտահայտել, շահը պաշտպանել, նաև լսելի լինել ավագանուն։

«Խախտելով այդ հիմնարար օրենքի դրույթը,Երևանի քաղաքապետարանը և ոստիկանությունը միասին ապօրինի որոշում էին ընդունել, որ նիստերի օրերին կողմնակի անձանց մուտքն արգելվում է»,- նշեց նա, տեղեկացնելով, որ երբ իրենց խմբակցությունը Հայկ Մարությանին հրավիրել էր նիստին՝ ելույթ ունենալու, իսկ նրա մուտքը քաղաքապետարանն արգելել էր, իրենք վիճարկել են այդ ապօրինությունը դատարանում։

Մանրամասները տեսանյութում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը