copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:35 12-06-2025

Չպետք է երթևեկեք․ Սևան-Երևան ուղևորափոխադրումները դադարեցվել են՝ առանց բացատրության

Դավիթ Սարգսյանին պատկանող անհատ ձեռնարկատիրության՝ Սևան-Երևան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրում կազմակերպող մեքենաների երթևեկությունը իշխանությունների կողմից դադարեցվել է՝ առանց որևէ պատճառի։

Խնդիրն ավելի մանրամասն հասկանալու համար Oragir.News-ը կապ հաստատեց ուղևորափոխադրում կազմակերող ձեռնարկատիրության աշխատակցի հետ, ըստ որի՝ իրենք երթևեկում են պատվերով։

«Մեր հիմնական պատվերները ստանում ենք Երևանում՝ համալսարանների մոտ, աշխատանքի վայրեր, Աբովյան, Գառնի–Գեղարդ, ընդհանրապես՝ Հայաստանի ողջ տարածքով մեկ, որտեղ պատվիրեն։ Սակայն հիմա մեզ ասում են՝ չպետք է երթևեկեք։ Ինչո՞ւ՝ պատճառը մեզ հայտնի չէ»,- ընդգծեց աշխատակիցը։

Նրա խոսքով՝ արհեստականորեն ստեղծված այս իրավիճակի պատճառով բազմաթիվ քաղաքացիներ մնացել են անօգնական՝ փողոցներում կանգնած։ Շատերը ստիպված են տասնյակ հազար դրամ վճարել տաքսիներին աշխատանքի վայր հասնելու համար, որ աշխատանքը չկորցնեն։

«Մարդ կար, հիվանդանոց էր շտապում, կամ հղի կինը՝ կանգնած փողոցում, չէր հասկանում՝ ի՞նչ անի, ինչպե՞ս հասնի տեղ։ Սա պարզապես անընդունելի է»,- ասաց աշխատակիցը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել