copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:49 02-12-2021

Փաստաբանը հերքում է ուզում, իսկ մենք գիտենք Գռզոյի որդու բացատրության բովանդակությունը

Oragir.news-ը երեկ գրել էր, որ Խաչատուր Սուքիասյանի որդուն՝ Ալբերտ Սուքիասյանին, մեղադրանք է առաջադրվել զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Այսօր Խաչատուր Սուքիասյանի պաշտպան Գոռ Միքայելյանը զանգահարել էր մեր խմբագրություն և պահանջել, որ հերքում հրապարակենք. «Ես Ձեր էջում հրապարակված նյութ եմ տեսել, հոդված, որ Խաչատուր Սուքիասյանի որդուն մեղադրանք ա առաջադրվել, որ ինքը ծանուցագիր ա ստացել, չի գնացել, երեկ մեղադրանք ա առաջադրվել, լրիվ սուտ ա, ես հերքում եմ, ախր լրիվ, էլի, լուրեր լինում են, որ ինչ-որ ծուխ ունենում են, բայց սրա հետ կապված ընդհանրապես չկա էդ ծուխը։ Ես չեմ ուզում, Ձեզ վիրավորած լինեմ, կարող ա մի տեղից լսել եք, բայց ես ասում եմ ու հերքում եմ, որ միանշանակ սուտ ա էդ տեղեկությունը։ Նաև գրեք, որ Ձեր տեղեկություններն էլ չճշտված աղբյուրից են եղել, որ դուրս չգա, դուք սուտ տեղեկություն ունեք, ես էլ ի շահ իրա, բնականաբար, պետք է հերքեմ։ Ձեր տեղեկությունն էլ, փաստորեն, չճշտված աղբյուրից ա եղել»,- ասաց նա։

Սակայն Oragir.news-ի տեղեկություններով, Խաչատուր Սուքիասյանի որդի Ալբերտ Սուքիասյանին ոչ միայն մեղադրանք է առաջադրվել, այլև նրան մինչ դա կանչել են բացատրություն տալու։ Ալբերտ Սուքիասյանն իր բացատրության մեջ գրել է, որ այն ժամանակ, երբ զինկոմիսարիատն իրեն կանչել է, ինքը իբրև թե գնացել է, և զինկոմիսարիատում մի ղարաբաղցի սպա իրեն առաջարկել է, որ ոչ թե գնա ռազմաճակատ, այլ օգնի ԶՈւ-ին, որ գտնեն բանակից կամ ռազմաճակատից փախածներին։ Քննիչների այն հարցին, թե իրեն հաջողվե՞լ է ինչ-որ մեկին բացահայտել, Ալբերտ Սուքիասյանը պատասխանել է՝ ոչ։ Ի դեպ, Ալբերտ Սուքիասյանը, Oragir.news-ի տեղեկություններով, զինկոմիսարիատից ծանուցում ստանալուց հետո թաքնվելիս է եղել Ծաղկաձորում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը