Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 11 ամիս առաջ - 20:30 11-06-2025

Սերժ Սարգսյանը հիմա էլ է իշխանության, համագործակցում է Նիկոլի հետ․ հարցում

Հայաստանի երրորդ նախագահը կրկին վստահեցնում է՝ ինքն ու թիմակիցները իշխանության չեն հավակնում: Փաշինյանին անվստահություն հայտնելու իրենց նախաձեռնությունը միայն իշխանափոխության նպատակով է՝ ով ուզում է լինի:

«Այո, մենք իշխանության չենք հավակնում։ Էս պայքարը ոչ թե իշխանության համար ա, այլ իշխանափոխության համար ա: Ով ուզում ա, մենակ իշխանափոխություն լինի», - հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հավատո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանը ոչ թե իշխանության է ձգտում, այլ իշխանափոխության»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Սերժ Սարգսյանը ձգտում է իշխանության, որոշների կարծիքով էլ՝ Սերժ Սարգսյանը հիմա էլ է իշխանության։

«Դրանց չեմ հավատում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ոչ ոք ժողովրդի մասին չի մտածում։ «Բոլորն էլ ժողովրդի մասին չեն մտածում, նախորդ երեք նախագահներն էլ, նույնը 4-րդի մասին կասեմ»,- նշեց նա։

«Նա ինչի ա ուզում իշխանություն փոխի, որ իրանց լափածները պահի»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Սերժ Սարգսյանը համագործակցում է ներկայիս իշխանության հետ։ «Բայց հիմա էլ իրանք իշխանության են, միանշանակ համագործակցում է այս իշխանության հետ»,- ասաց նա։

«Հիմա ինքն ա իշխանության, տարբերություն կա՞, չկա»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան