copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 18:44 11-06-2025

Փաշինյանին պահելու հարցում ՔՊ և «Հայաստան» խմբակցությունները նույն դիրքորոշումն ունեն․ Էդգար Ղազարյան

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությանը։

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության «Հայաստան» մասնաճյուղ»,- գրել է նա։

Առաջին հայացքից գրառումը ոչինչ չի ասում։ Ուստի դրա հետ կապված փորձեցինք մեկնաբանություն ստանալ գրառման հեղինակ Էդգար Ղազարյանից, ով մեզ հետ զրույցում ասաց, որ գրառումն ուղիղ կապված է իմպիչմենտի հետ։

«Գրառումը «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների այսօրվա հանդիպման արդյունքների մասին է։ Իշխան Սաղաթելյանի կարծիքը պետք է արտահայտվի իր քաղաքական դիրքորոշմամբ։ Նա պետք է նախաձեռնի անվստահություն, եթե չի նախաձեռնում կամ չի միանում, նշանակում է, որ նա իր անվերապահ վստահությունն է հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինայնին»,- նկատեց Էդգար Ղազարյանը։

Նրա խոսքով՝ վարչապետին իշխանության թողնելու հարցում «Հայաստան» և ՔՊ խմբակցությունները նույն դիրքորոշումն ունեն։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը