copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:50 11-06-2025

Քամիները Պոլսից են փչում․ Փաշինյանը Էրդողանի թեկնածուի՞ն է ուզում կաթողիկոս կարգել

Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ական վերնախավը վերջին օրերին ամոթալի արշավ են սկսել Հայ Առաքելական եկեղեցու դեմ։

Իշխանականները եկեղեցին պաշտպանելու անվան տակ իրար հերթ չտալով թիրախավորում են Ամենայն Հայոց կաթողիկոսին և մի շարք այլ հոգևորականների՝ պնդելով, թե, իբր վերջիններս «խախտել են» կուսակրոնության ուխտը, ուստի պետք է հեռանան։

Փաշինյանի գլխավոր թիրախն Ամենայն Հայոց կաթողիկոսն է, հատկապես՝ մայիսի վերջին Շվեյցարիայում Արցախի հարցով վեջինիս ունեցած ելույթից հետո, ում նա արդեն ամենօրյա ռեժիմով է թիրախավորում, պնդում՝ «Գարեգին Բ-ն զավակ ունի», ուստի «անհրաժեշտ է Վեհարանը ազատել նրանից»։ ՔՊ-ականները, ովքեր առաջիկա ընտրություններին ընդառաջ արդեն իսկ ձգտում են իրենց համար նախընտրական ցուցակում անցողիկ տեղ ապահովել, հայտարարելով, որ «եկեղեցին ունենալու է նոր կաթողիկոս»։

Oragir.News-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն արդեն գտել է կաթողիկոսի իր սրտի թեկնածուին։ Կառավարության ղեկավարը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին «բարով-խերով» գահընկեց անելուց հետո մտադիր է կաթողիկոս կարգել Պոլսո Հայոց Պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին։

Մաշալյանը ջերմ հարաբերություններ ունի Թուրքիայի իշխանությունների, այդ թվում՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Չար լեզուներն ասում են՝ Էրդողանն էլ չեմ չի, որ Մաշալյանը դառնա կաթողիկոս, ավելին՝ տարբեր խողովակներով նրան լոբբինգ է անում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում