copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:30 11-06-2025

Դեկանի ժ/պ-ն ուսուցիչներին անվանել է «թափթփուկներ»․ դասախոսների բաց նամակը Ժաննա Անդրեասյանին

ԲԱՑ ՆԱՄԱԿ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար տիկին Ժաննա Անդրեասյանին

Մեծարգո Նախարար,

Խորապես մտահոգված ենք Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի Լեզվաբանության և մանկավարժության ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Սարգսյանի վերջին հայտարարությամբ, որտեղ նա թույլ է տվել անընդունելի և նվաստացուցիչ արտահայտություն՝ ուսուցիչներին անվանելով «թափթփուկներ»։

Հատկապես ցավալի և անհանդուրժելի է այն փաստը, որ նման խոսքերը հնչել են մի անձի կողմից, ով ղեկավարում է հենց մանկավարժներ պատրաստող՝ ուսուցիչների ապագա սերունդներին կրթող ֆակուլտետը։ Այդ պաշտոնը ենթադրում է բարձր բարոյականություն, պատասխանատվություն և հարգանք կրթության համակարգի բոլոր օղակների նկատմամբ՝ մասնավորապես՝ դպրոցի և մանկավարժական համայնքի հանդեպ։ Այս արտահայտությունը ոչ միայն վիրավորական է կրթության ոլորտի բազմահազար նվիրյալ աշխատողների հանդեպ, այլև ստորացուցիչ է մի ամբողջ մասնագիտության, որը հանդիսանում է ազգային ինքնության, գիտելիքի փոխանցման և մշակութային զարգացման հիմնաքարը։

Մենք հավատում ենք, որ նման վերաբերմունքը որևէ կերպ չի համապատասխանում համալսարանական արժեհամակարգին, կրթական բարոյականությանը և հատկապես՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձի վարքի նորմերին։

Ուսուցիչը մեր կրթական համակարգի ողնաշարն է, և նրանց արժանապատվությանը վնասող նման արտահայտությունները չեն կարող և չպետք է անպատասխան մնան։

Հարգելի տիկին նախարար, խնդրում ենք Ձեր միջամտությունը՝
1. Հայտարարության փաստացիության պաշտոնական պարզաբանման համար։
2. Նման վարքի նկատմամբ համապատասխան ծառայողական վարույթի նախաձեռնման և գնահատականի համար։
3. Համալսարանական միջավայրում հարգանքի և մասնագիտական արժանապատվության պահպանմանն ուղղված քայլերի խթանման համար։

Հուսով ենք, որ կրթության ոլորտի ղեկավարությունն ի զորու է պաշտպանելու ուսուցիչների պատիվն ու հեղինակությունը և կնախաձեռնի քայլեր՝ բացառելու նման անպատասխանատու վարքը բարձրագույն կրթության համակարգում։

Հարգանքով՝

Նունե Խերանյան
Էվելինա Բաբախանյան
Էլյա Մարդանյան
Անժելա Մեսրոպյան

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Ռուսերենի ամբիոնի դասախոսներ

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ