copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:06 11-06-2025

Վստահաբար Երևանում որոշակի հավելյալ խցանումներ ավելանալու են. Ավինյան

«Երևան քաղաքում հավելյալ 250 ավտոբուսները ներմուծելու ժամանակ վստահաբար որոշակի հավելյալ խցանումներ ավելանալու են: Ոչ միայն այս պատճառով են ավելանալու, այլև խցանումներն ավելանալու են հենց այն պահին, երբ շուտով սկսենք գծել նոր ավտոբուսային գծերը տարբեր հատվածներում, որոնք նախատեսված են միայն ավտոբուսների համար»,-այս մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Այո՛, պետք է այդ խցանումներն առաջանան, պետք է մեր տրանսպորտային համակարգն իր ամբողջական շարժակազմով ծառայի ամբողջ քաղաքին: Մեր ժամանակը պետք է քիչ ծախսվի ավտոբուս սպասելու վրա, որ ես, դուք, մեր գործընկերները որոշենք, որ մեզ ավտոմեքենա հազվագյուտ դեպքերում է պետք: Երևան քաղաքում տրանսպորտային համակարգն այնպիսին է, որ բոլորիս ավելի հարմար է, որ ոչ թե գնանք, այդ խցանումների մեջ մեր ավտոյով մնանք, այլ մտնենք ավտոբուս, նստենք մետրոն, նստենք մյուսը և այդ ճանապարհով տեղաշարժվենք քաղաքով մեկ»,- ասել է նա:

Նա վստահեցրել է` չկա մի եվրոպական քաղաքի հաջողված փորձ, որն այս ճանապարհով չի գնացել: Բոլորը, ովքեր գնացել են այս ճանապարհով, հաջողել են: Բոլոր նրանք, ովքեր հապաղել են այս ճանապարհով գնալ, նրանք իրականում շատ ավելի լուրջ խնդիրների առաջ են կանգնած:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը