copy image url
Ավելին 1 տարի առաջ - 10:25 10-06-2025

Քաբուլը` ջրի լուրջ ճգնաժամի առաջ. սպասվում է ջրազրկում մինչև 2030 թ.

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը կարող է դառնալ առաջին ժամանակակից քաղաքը, որը մինչև 2030 թվականը լիարժեք կզրկվի ջրից։ Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով Mercy Corps ոչ առևտրային կազմակերպության զեկույցին։

Վերջին տասնամյակի ընթացքում քաղաքի ջրատար համակարգերում ջրի մակարդակը նվազել է շուրջ 30 մետր՝ պայմանավորված արագ քաղաքայնացմամբ և կլիմայի փոփոխությամբ։ Ըստ զեկույցի՝ Քաբուլի ջրհորների մոտ կեսը՝ խմելու ջրի հիմնական աղբյուրները, արդեն իսկ չորացել են։

Բացի դրանից, ստորգետնյա ջրերի մինչև 80 տոկոսը համարվում է ոչ անվտանգ՝ աղտոտվածության բարձր մակարդակի պատճառով։ Ջրերում հայտնաբերվել են բարձր մակարդակի աղ, մկնդեղ և կեղտաջրերի մնացորդներ։ Ջրի սպառման ծավալը զգալիորեն գերազանցում է պաշարների բնական վերականգնման հնարավորությունները։

Փորձագետները նախազգուշացնում են, որ առանց շտապ միջամտության Քաբուլը կանգնած է լայնածավալ հումանիտար ճգնաժամի շեմին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ