copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 23:47 09-06-2025

Հայ ըմբիշները Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակչում են

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։

Այս մասին հայտնում է ՀԸՖ մամուլի քարտուղարությունը։

Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով առավելության է հասել շվեդ մրցակցի նկատմամբ։

Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է եղել մոլդովացի և ռուս ըմբիշներից։

Մանջիկյանի մրցակիցը եզրափակչում կլինի բուլղարացի Ստանիսլավ Իվանովը, իսկ Նազարյանը ուժերը կչափի վրացի Տավբերիձեի հետ։

55 կգ քաշային Վազգեն Մնացականյանը հաղթելով սլովակ, իսրայելցի և ուկրաինացի ըմբիշներին՝ կիսաեզրափակչում 5:6 հաշվով զիջել է վրացի մրցակցին և կպայքարի բրոնզե մեդալի համար։ 8

0 կգ քաշային Վահե Հովեյանը պարտվել է մեկնարկում, սակայն հնարավորություն ունի պայքարը շարունակել բրոնզե մեդալի համար։

110 կգ Գոռ Մխիթարյանը ևս զիջել է մեկնարկային գոտեմարտում, սակայն նա էլ կպայքարի բրոնզե մեդալի համար։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել