Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:05 09-06-2025

Նորմա՞լ է, որ մեքենան թnւյնում է բոլորիս, ի՞նչ է նշանակում՝ կատալիզատորը հանել են, որ խնայեն. Ավինյան

Ծրագրից դուրս է մնացել տեխզննման կայանների ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ բոլոր տեսակի վնասակար արտանետումների չափման հատվածը. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց՝ որն է պատճառը։

«Իրապես զարմանալի է, անկեղծ ասած։ Չգիտեմ՝ ինչ հիմնավորում և բացատրություն կա դրան, որ, օրինակ, մարդը որոշում է, որ պետք է իր ավտոմեքենայի կատալիզատորը հանի և թունավորի բոլորին։ Չգիտեմ, երևի խնայողություն է դրանով լինում, բայց մարդը չի հասկանում, որ այդ իր հանած կատալիզատորը ամբողջ շրջակա միջավայրը թունավորում է։ Նորմա՞լ է։ Ենթադրում եմ՝ նորմալ չէ։ Այնպես չէ՝ դա մեր ազգային արժեքն է, որ պետք է այդ ավտոմեքենան թույնի բոլորիս»,- ասել է քաղաքապետը։

Քաղաքապետին զեկուցեցին, որ դա պետք է բխի Կառավարության ծրագրից, ոչ միայն տեղայնացված լինի Երևան քաղաքում, բայց կոմիտեի նիստում այն դուրս է մնացել ծրագրից։

Ավինյանը հանձնարարեց խնդիրը լուծել Երևանի մասով։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին