copy image url
Արտաքին Մամուլ 1 տարի առաջ - 11:09 07-06-2025

Ցատկոտող ամրոցը քամուց բարձրացել է օդ 12 մետր. վիրավորել է 2 երեխա․ Daily Mail.

Հարավային Աֆրիկայում անցկացվող բարեգործական միջոցառման ժամանակ երեխաների ցատկոտելու համար նախատեսված փչովի ամրոցը պոկվել և օդ է բարձրացել մոտ 12 մետր։ Դրա մեջ երեխաներ են եղել։

Երեխաներից մեկն ընկել է գետնին հենց թռիչքի պահին, իսկ մյուսը՝ անմիջապես նրա հետևից։ Երկուսն էլ շտապ տեղափոխվել են հիվանդանոց։ Բժիշկների տվյալներով՝ մեկի մոտ արձանագրվել է գանգի կոտրվածք, իսկ մյուսի ձեռքն է կոտրվել։

Ամենից շատ դիտված