copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:53 06-06-2025

Ապարանում բախվել են Renault-ն ու Toyota RAV4-ը, որը հայտնվել է բնակչի հողամասում. 2 վիրավորներից մեկը 9-ամյա տղա է. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Ապարան քաղաքի Խաչատուր Աբվոյան-Ծաղկունյաց փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota RAV4» և «Renault» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը 9 տարեկան տղա է, տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ, իսկ բախման հետևանքով «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել բնակչի հողամասի փայտե ցանկապատը և հայտնվել բնակչի տակ հողամասում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: