copy image url
Ավելին 1 տարի առաջ - 13:18 06-06-2025

Շատ էմոցիոնալ ու տարօրինակ զգացմունք է. կադրեր՝ Մենչի դստեր՝ Էլինա Պետրոսյանի հարսանիքից

Պրոդյուսեր, հումորիստ Մենչի դուստրը՝ բլոգեր Էլինա Պետրոսյանն ու սիրելին՝ Անդրանիկն ԱՄՆ-ում ամուսնացել են:

«Այսօր իմ կյանքի ամենակարևոր օրերից մեկն է: Հասա նրան, որ Էլինան ամուսնանում է: Շատ հետաքրքիր էմոցիոնալ, ինչ-որ տարօրինակ զգացմունք է: Աստված բոլորի ընտանիքներին բերի նման երջանկություն»,- ինստագրամյան իր էջում հույզերով կիսվել է Մենչը:

Ավելի վաղ Էլինա Պետրոսյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է նաև նախահարսանեկան արարողությունից կադրեր: