Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 10:00 06-06-2025

Հացին «չեստ» ենք տալիս, ո՞նց ենք լավ ապրում. հարցում՝ Ալավերդիում

ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մարդիկ Հայաստանում շուրջ 50 տոկոսով ավելի լավ են ապրում,քանի 2018-ին:

Oragir.News-ը շրջել է Ալավերդի քաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հիմա 50 տոկոսով ավելի լա՞վ եք ապրում, քան 2018–ին»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը բացասական պատասխան տվեց։

«Հացին «չեստ» ենք տալիս»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ իր շրջապատում լավ ապրող մարդ չկա,լավ են ապրում միայն իշխանության ներկայացուցիչները: «Նիկոլ Փաշինյանը գլուխը քարն ա տալիս, որ նման բան ա ասում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը:

Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ իսկապես սկսել է լավ ապրել, քանի որ նախկինում 8 երեխաներն անչափահաս էին, ընտանիքում աշխատող ձեռքը մեկն էր, իսկ հիմա աշխատում են նաեւ երեխաները ու ավելի լավ են ապրում:

«Չէ, երևի»,- շատերն էլ այս պատասխանն էին տալիս:

Մի խոսքով, ալավերդցիների մեծ մասը նշում է, որ ավելի լավ չի ապրում, քան մինչեւ 2018 թվականը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ