copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 18:14 05-06-2025

ՆԱՏՕ-ի երկրները պետք է պաշտպանությանը հատկացնեն ՀՆԱ-ի մինչև 5%-ը. Պենտագոնի ղեկավար

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը կարծում է, որ ՆԱՏՕ-ի երկրներին կհաջողվի համաձայնության գալ պաշտպանության ծախսերը մինչև ՀՆԱ-ի 5%-ն ավելացնելու պարտավորություն ստանձնելու շուրջ։

Այս մասին նա ասել է Բրյուսելում դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ լրագրողների առջև ելույթում։ Նրանց ելույթի տեսանյութը տարածել է NATO News-ը։

«Մենք խոսելու ենք մեր բոլոր դաշնակիցների հետ…. որ 5%-ը այն չափն է, որին մենք պետք է հասնենք՝ հաշվի առնելով այն սպառնալիքները, որ ներկայում գոյություն ունեն աշխարհում: Եվ մենք այդ զրույցը կունենանք հաստատակամ և կառուցողական կերպով»,- ասել է Հեգսեթը։

Նա շեշտել է, որ ԱՄՆ-ն, ի դեմս նախագահ Դոնալդ Թրամփի, մեծ ներդրում է արել «ՆԱՏՕ-ն որպես դաշինք վերականգնելու հարցում», սակայն դաշինքն, ըստ Հեգսեթի, չի կարող հույսը դնել միայն ԱՄՆ-ի կարողությունների վրա։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում