copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:12 05-06-2025

Հայաստանը դիմում չի հանձնել Բրյուսելին՝ դառնալու ԵՄ անդամ. Արարատ Միրզոյան

Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական միության անդամ դառնալու մասին դիմում չի հանձնել Բրյուսելին, ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Ոչ, այդպիսի դիմում Հայաստանը չի հանձնել»,- նշեց նախարարը։

Հիշեցնենք՝ մարտի 26-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։

Ամենից շատ դիտված