copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:20 05-06-2025

«Դոմփել» բառը հայհոյանք չի, հայհոյանքը սեռական բնույթի բառեր արտաբերելն է. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում պնդեց, որ Նիկոլ Փաշինյանը եկեղեցու հետ «վեճում» որևէ կարմիր գիծ չի անցնում և չի հայհոյում։

«Ես չեմ կարծում՝ հայհոյանք է եղել։ Հայհոյանք եղել է ԱԺ նիստերի դահլիճում ընդդիմադիր պատգամավորներից մեկի կողմից։ Հայհոյանքը սեռական բնույթի բառեր արտաբերելն է»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե գուցե կրկնի այն բառը, ինչ նշել էր Փաշինյանը և բացատրի՝ դա հայհոյա՞նք է, թե՞ ոչ, Սիմոնյանը պատասխանեց. ««Դոմփել» բա՞ռը, ինչու չեմ կրկնի, կրկնում եմ։ Հայհոյանք բառն ունի իր բացատրությունը։ Ամեն մարդ իր ձևն ունի արտահայտվելու և ճիշտ ձևով գտնում է՝ որ պահին ինչ ասի»,-ասաց նա։

Սիմոնյանը նշեց նաև, որ իրենք չեն քննարկում իրականություն լինել-չլինելը, նման բան կա, թե չկա, այլ քննարկու եմ արժե՞ դրա մասին բարձրաձայնել, թե՞ ոչ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը