Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:44 04-06-2025

Տարածքը պատմական է, վիճակը՝ աղետալի․ Կարմիր Բլուրի ձորը վերածվել է աղբանոցի

Մամուլում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Կարմիր Բլուրի դիմաց գտնվող ձորում սարսափելի վիճակ է։ Կարմիր Բլուր հնավայրի և Եռաբլուր հուշահամալիրի մեջտեղում գտնվող տարածքը՝ ձորը, որը բնակելի տարածք է, քաղաքացիների անփութության և ալարկոտության պատճառով վերածվել է աղբավայրի։ Ձորի վերևից քաղաքացիները աղբը թափում են ներքև՝ աղտոտելով բնությունը։

Oragir.News-ը զրուցեց տեղի բնակիչների հետ, որոնք նշեցին, որ սա միակ վայրը չէ Հայաստանում, որ նման ճակատագրի է արժանանում։

Նրանք նաև ասացին, որ իրենց տեսանելի չէ բլուրի մյուս հատվածը, և որ տեսանելի լինելու դեպքում նման բան թույլ չէին տա, քանի որ իրենք ևս պայքարում են, որ տարածքը մաքուր լինի։

Քաղաքացիներից մեկը անգամ նշեց, որ աղբի հոսքը հնարավոր չէ վերահսկել, քանի որ դրա մեղավորը հենց քաղաքացիներն են, և ինչքան ուզում են մաքրեն, մեկ է, թափելու են:

«Բլուրից այն կողմ աչքս չի տեսնում, ով իմանա՝ ով է գցում աղբը։ Շատ բացասական եմ վերաբերվում»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի էլ հավելեց․ «Աղբի դիմացը չառնելու պատճառը մենք ենք՝ բոլորս։ Ես միայն մի բան կասեմ՝ աղբի տեղը աղբամանն է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ