copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 07:10 04-06-2025

Կաթողիկոսին հեռացնելու հարցում նահանջ չի լինելու. իշխանության վերադարձը հին օրակարգին․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Այն, ինչ չհաջողվեց 2018-ին, Նիկոլ Փաշինյանը փորձում է անել հիմա. «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը տապալելուց մոտ 8 տարի անց՝ Փաշինյանի թիրախում կրկին եկեղեցին է եւ Վեհափառը:

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը քննարկել են այն հարցը, որ չեն պատրաստվում նահանջել՝ եկեղեցուն ու Վեհափառին վարկաբեկելու, Գարեգին Բ-ին եկեղեցուց «հեռացնելու» հարցերում: Իշխանամերձ մեր աղբյուրները նշում են, որ այս պահին քայլեր են իրականացվում կոնկրետ միջոցներ նախաձեռնելու ուղղությամբ: Գործի կդրվի կոմպրոմատների զինանոցը, եւ օրենսդրական նախաձեռնություններ կարվեն՝ ըմբոստացող եկեղեցուց ազատվելու համար:

Մեզ փոխանցում են նաեւ, որ իշխանությունները կոմպրոմատներ են հավաքել Վեհափառի ու նրա շրջապատի մասին, որոնք պետք է օգտագործվեն նրանց դեմ: Դրանք անձնական բնույթի տվյալներ են, որոնք իշխանությունը վաղուց ունի իր ձետքի տակ, բայց պատրաստվում է հիմա օգտագործել: Նիկոլ Փաշինյանի թիմակիցները, որոնք նրա դիրքորոշումն արտահայտողներն են, այս օրերին շարունակելու են քննադատել եկեղեցուն, եկեղեցականների անձնական կյանքի վերաբերյալ վարկաբեկող հայտարարություններ անել, որպեսզի այդ կերպ ավելի ներազդեն հոգեւորական թեւի վրա: Ու դա էր պատճառը, որ երեկ՝ առավոտ կանուխ, Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պետք է հստակ պարզաբանի, արդյո՞ք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Այս հարցը պետք է պարզաբանվի անհետաձգելիորեն»:

Իսկ փաշինյանական կայքերը կոնկրետ անուն էին հրապարակել, եւ պահանջ են ներկայացնում, թե Խաթուն Գրիգորյանցը եւ Գարեգին 2-րդը պետք է ԴՆԹ հետազոտութան ենթարկվեն. կասկածներ կան, որ նա Վեհափառի դուստրն է:

Կարճ ասած՝ անձնականն ու գործնականը միախառնվել են։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը