copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:14 03-06-2025

Աբովյանի «Գայի պոստ»-ի մոտ բախվել են Infiniti-ն, Nissan-ը, Ford-ը, Mercedes-ը և Volvo-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ shamshyan.com

Երեկ՝ հունիսի 2-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի Աբովյանի «Գայի պոստ»-ի մոտ բախվել են «Infiniti FX 35», «Nissan Altima», «Ford Focus», «Mercedes» և «Volvo» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում