copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:32 03-06-2025

Երկրի ղեկավարը չունի որևէ գործառույթ խառնվելու եկեղեցու ներքին գործերին՝ ի տարբերություն եկեղեցու, որն իրավունք ունի խոսել ամեն ինչից

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը.

Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցու դեմ արշավը ունի մի քանի նպատակ՝

շարունակել երկրի առջև ծառացած իրական մարտահրավերները մղել երկրորդ պլան՝ օրակարգ բերելով այսօրվա համար արհեստածին թեմաներ,

ուղղակի կամ անուղղակի հաճոյանալ Ադրբեջանին՝ սատարելով հերթական հակահայկական թեման,
հասարակության մոտ արժեզրկել մեր ինքնության կարևորագույն արժեքներից մեկը՝ խնդիրները արդյունավետ լուծելու փոխարեն։

Երկրի ղեկավարը չունի որևէ գործառույթ խառնվելու եկեղեցու ներքին գործերին՝ ի տարբերություն եկեղեցու, որն իրավունք ունի խոսել ամեն ինչից։ Միևնույն ժամանակ, եկեղեցին չունի քաղաքական այլ ուժերի «խորհուրդների» կարիքը, ովքեր իրենց քաղաքական ապիկարությունը թողած՝ եկեղեցուց պահանջում են զբաղվել քաղաքականությամբ։

Երկրում առկա քաղաքական խնդիրները, այդ թվում՝ իշխանափոխության գործընթացը ունի բացառապես քաղաքական լուծում, որի հետ Հայ Առաքելական Եկեղեցին չունի որևէ առընչություն։

Հայ Առաքելական Եկեղեցու դերը և կարևորությունը հայ ժողովրդի կյանքում անքննելի է։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի