copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:55 30-05-2025

Կոտայքում պարեկները վերադառնում են հին ու արատավոր աշխատաոճին. ապացույցը այսօր Mustang-ի և Mercedes-ի վթարն է. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17:00-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին՝ Զովունի գյուղի վարչական տարածքում, բախվել են «Ford Mustang» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ Իսկ «Mustang»-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները վթարի վայր են ժամանել 2 ժամ անց, երբ արդեն վթարի վայրից վթարված ավտոմեքենաների տերերը վթարված ավտոմեքենաները հանել էին, մինչդեռ պարեկային ծառայողները պետք է րոպե առաջ ժամանեն դեպքի վայր, պարզեն վարորդների ինքնությունը, արդյոք վթարի հետևանքով տուժած կամ տուժածներ կան, վարորդներին ենթարկեն սթափության փորձաքննության և կատարեն վթարի ձևակերպում։

Մինչդեռ Կոտայքի գումարտակում հին ավանդություն են վերադառնում. սկսում է տիրել «բարդակ» ու բարձիթողի վիճակ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ