Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 30-05-2025

Նիկոլը սատանա է․ սա իմ հավատի արժեքին է կպնում. հարցում

Նիկոլ Փաշինյանը շարունակում է թիրախավորել եկեղեցին։ Վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանի էթիկայից դուրս գրառումը առաջացրել է օգտատերերի վրդովմունքը։

Մեծ թվով օգտատերեր են արձագանքել Փաշինյանի գրառմանը հորդորելով հրաժարական տալ, քննադատել են նրա ոչ ադեկվատ խոսույթը։ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նորմա՞լ է, որ Փաշինյանը հոգևորականների մասին սեռական բնույթի բառապաշար է օգտագործում»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը բացասական պատասխան տվեց, որոշներն էլ Նիկոլ Փաշինյանին անվանեցին հիվանդ։

«Խայտառակություն է»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը հիվանդ է։ «Փաշինյանի տեղը հոգեբուժարանում է։ Ինքը շիզոֆրենիկ հիվանդ ա, սատանա է»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ կաթողիկոսն ու եկեղեցին պետք է համապատասխան պատասխան տան։ «Ես էդ մասին խոսելիս չեմ կարողանում հանգիստ լինել, եթե եկեղեցին, կաթողիկոսը պատասխան չտան, ուրեմն իմ հավատի արժեքին են կպնում»,- ասաց նա։

«Նորմալ չի, Նիկոլը բոլորի վրայով անցնում է»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը