Խորագիր 1 տարի առաջ - 21:30 30-05-2025

Խորագիր. Հարափոփոխ սահմանադրություն, կոկորդում մնացած Մայիսի 28

Oragir.News-ը ներկայացնում է «Խորագիր» հաղորդաշարը, որի ընթացքում ամփոփում ենք անցնող շաբաթը՝ անդրադառնալով ու վերլուծելով կարևոր իրադարձությունները։

Տաղավարում են Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը, քաղաքագետ, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը։

Հաղորդաշարի շրջանակներում քննարկվել են շաբաթվա կարևորագույն իրադարձությունները․ օրերս Նիկոլ Փաշինյանը «Երևանյան երկխոսություն» համաժողովում հայտարարել է, որ եթե ՍԴ-ն Հայաստանի Սահմանադրությունը անհամապատասխան համարի խաղաղության պայմանագրին, ապա ինքը կգնա սահմանադրական փոփոխությունների ճանապարհով:

Շեշտվել է այն հանգամանքը, որ դա մեր մտածողությունն է, մենք չունենք կարմիր գծեր և կարծես չենք հասկանում, որ պետությունը, Սահմանադրությունը ըստ իրավիճակի փոխել չի կարելի:

Անդրադարձ է եղել Մայիսի 28-ի տոնակատարություններին, թե ինչպես ենք դրանք նշվել, այն, որ Թաթուլ Հակոբյանը, որը իրականում ոչ թե պատմաբան է, այլ լրագրող, գնացել էր Հ1 և փորձում էր ապացուցել, որ Մայիսի 28 չի եղել:

Ընդգծվել է, որ Մայիսի 28-ը այդ առումով յուրահատուկ ինդիկատոր է, որը ի հայտ է բերում թրքաբոլշևիկներին. այն կարծես նման լինի վամպիրներին ցույց տրվող խաչին:

Անդրադարձ է եղել Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին և նրա սոցցանցային գրառումներին, թե ինչ նպատակ է այդ ամենը հետապնդում, երիտասարդ սերժականների հարձակումների փորձին և հնչեցված պատասխաններին:

Շեշտվել է այն միտքը, որ հայրենիքի համար պայքարողների միջև մրցակցություն չի կարող լինել. եթե մրցակցություն կա, նշանակում է՝ այդ պայքարը փողի կամ իշխանության համար է:

Անդրադարձ է կատարվել նաև ուշագրավ մի շարք այլ հարցերի։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը