copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:56 29-05-2025

Աթենքում կայացել է Արամ Ա կաթողիկոսի և Հունաստանի վարչապետի հանդիպումը

Հինգշաբթի, 29 Մայիս 2025-ի կէսօրին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ժամանեց Յունաստանի մայրաքաղաք Աթէնք։ Ժամանումէն անմիջապէս ետք, առաջին հերթին, Նորին Սրբութիւնը հանդիպում ունեցաւ վարչապետ Քիրիաքոս Միթսոթաքիսի փոխանցեց Լիբանանի Հանրապետութեան նախագահ զօրավար Ժոզէֆ Աունի և վարչապետ Նաուաֆ Սալամի ողջոյնները եւ անոնց կողմէ կատարուած կարգ մը առաջարկները: Ապա, Հայրապետն ու վարչապետը ընդհանուր քննարկման առարկայ դարձուցին Միջին Արեւելքի պարզած աշխարհաքաղաքական կացութիւնը և այդ ծիրէն ներս յատկապէս անդրադարձան Հայաստանի, Լիբանանի ու Սուրիոյ: Նշենք, որ Արամ Ա. Կաթողիկոս մօտէն ծանօթ է Յունաստանի վարչապետին, որուն հետ նախապէս հանդիպումներ ունեցած է:

Հանդիպման սկզբնաւորութեան, Նորին Սուրբ Օծութիւնը վարչապետին ներկայացուց Յունաստանի Հայոց Թեմի նորընտիր առաջնորդ Գերշ. Տ. Սահակ Եպս. Եմիշեանը, ինչպէս նաեւ իրեն ընկերացող պատուիրակութեան անդամները՝ Կաթողիկոսարանի դիւանապետ Գերշ. Տ. Տաճատ Եպս. Աշըգեան, Լիմասոլի հոգեւոր հովիւ Գերպ. Տ. Յովհաննէս Ծ. Վրդ. Սաղտճեան եւ Կաթողիկոսարանի Միջին Արեւելքի միջ-եկեղեցական եւ միջ-կրօնական յարաբերութեանց պատասխանատու Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեան: Իր պատուիրակութեան ներկայութեան, Վեհափառ Հայրապետը վարչապետին յանձնեց Բարձր Բերդի Աւետարանի կրկնօրինակը: Ապա, Նորին Սրբութիւնն ու վարչապետը առանձնանալով՝ առանձին զրոյց ունեցան վարչապետի գրասենեակին մէջ:

Յայտնենք, որ Վեհափառ Հայրապետը Աթէնքի օդակայանին մէջ պաշտօնապէս դիմաւորուեցաւ Յունաստանի կառավարութեան ներկայացուցիչին, Յունաստանի եկեղեցւոյ պետ Երոնիմոս Բ.ի ներկայացուցիչներուն, Յունաստանի Հայոց Թեմի առաջնորդին, Կաթողիկոսարանի Կեդրոնական Վարչութեան անդամ տոքթոր Արմէն Տէրեանի և թեմի ազգային վարչութեան ատենապետ Թագւոր Յովակիմեանի կողմէ:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում